«Իրանի վրա ցանկացած հարձակում պետք է արժանանա անհապաղ և վճռական հակահարվածի։ Չի կարելի թշնամուն ժամանակ թողնել` նախաձեռնությունը զավթելու համար։ Պատերազմի դեպքում ոչ մի ամերիկացի ապահով չի լինի, և տարածաշրջանի հրդեհը կայրի ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին։ Աշխարհը կտեսնի Իրանի այլ դեմքը»,- հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդուլրահիմ Մուսավին:                
 

Հենրիխ Մխիթարյան. Արցախի հայերը խաղաղություն են ուզում

Հենրիխ Մխիթարյան. Արցախի հայերը խաղաղություն են ուզում
31.10.2020 | 20:41

Արցախի հայերը խաղաղություն են ուզում՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը։


«Հակամարտության սրման աճի, հայ անմեղ քաղաքացիական անձանց շարունակական թիրախավորման և նրանց ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի լույսի ներքո մենք միջազգային հանրությանը կոչ ենք անում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը և ինքնորոշման իրավունքը», - գրել է Մխիթարյանը:

Դիտվել է՝ 7213

Մեկնաբանություններ